Մեքսիկայում 15 մարդ է առեւանգվել
Մեքսիկայի Չիլապա քաղաքի ոստիկանությունը քննություն է սկսել` 15 մարդու անհետացման գործով: Իրավապահների տվյալներով` մայիսի սկզբին քաղաքը մի քանի ժամով զավթել են 100-ավոր զինված մարդիկ: Կորածների հարազատների խոսքով` նրանք ներկայացել են որպես ոստիկաններ եւ տարել 10 երիտասարդի:
Իրականում, ինչպես ոստիկաններն են ենթադրում, դրանք թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող երկու խմբավորումների անդամներ են եղել: Նախորդ տարի էլ մեկ այլ քաղաքում կորել էին մի քանի տասնյակ ուսանողներ, որոնց թմրադիլլերները սպանել էին: