Մեքսիկայում 12 մարդ է առեւանգվել
Մեքսիկայի Կոկուլա քաղաքում 12 մարդ է առեւանգվել: Դեպքը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ վերջերս գտնվել էին մինչ այդ կորած 43 ուսանողների այրված մարմինների մնացորդները:
Առեւանգվածները հանքափորներ են: Torex Gold Resources ընկերությունը, սակայն, հերքում է իր աշխատակիցների առեւանգվելու փաստը՝ ասելով, որ առեւանգվածներից միայն մեկն է ընկերության աշխատակից: