Սիրիայում ավիահարվածների զոհ է դարձել 2 երեխա
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաիսլամիստական կոալիցիայի ավիահարվածների զոհ է դարձել 2 երեխա, ասվում է Պենտագոնի զեկույցում:
Ավիահարվածը հասցվել է Իդլիբում` նախորդ տարվա նոյեմբերի 6-ին: Այդ ժամանակ կոալիցիան 18 ավիահարված էր հասցրել Սիրիայում եւ Իրաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: