211652_close_icon

Սիրիայում ավիահարվածների հետեւանքով խաղաղ բնակիչներ եւ զոհվել. տեսանյութ

views-count2126 դիտում article-date 19:15 01-06-2015
Սիրիայի կառավարական զորքերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիքերին հասցված ավիահարվածների հետեւանքով 59 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավիահարվածները հասցվել են Էլ-Բաբ քաղաքում, որը վերահսկում են իսլամիստները: Իրավապաշտպանների տվյալներով՝ սիրիական կողմը կասետային ռումբեր է կիրառել: Այդ առնչությամբ Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ սեփական երկրի տարածքում նման զինամթերքի կիրառությունն անթույլատրելի է: Սթաֆֆան դե Միստուրան կոչ է արել դադարեցնել կասետային ռումբերի կիրառությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր