1089 դիտում
12:29 22-05-2015
Երեքին հայտնաբերեցին Երևանում, Աբովյանում և Բագրատաշենում, իսկ մի հետախուզվող Վանաձորում ներկայացավ կամավոր
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 18 շենքից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Կամո Մ.-ին, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Մայիսի 20-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 24 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Կարապետ Ա.-ին, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի մեղադրանքով:
***
Մայիսի 21-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Ե.-ին, որը 2014 թ. մարտի 27-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը 2015 թ. մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
13:06 11-03-2015
Հետախուզվող կինը ոստիկանություն ներկայացավ կամավոր
1032 դիտում
15:05 12-06-2015
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացավ կամավոր
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
865 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ