Օբաման հայտնել է Կուբա այցելելու իր ցանկության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ մինչև նախագահական պաշտոնին հրաժեշտ տալը կայցելի Կուբա: Այդ մասին Սպիտակ Տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Ջոշ Էռնսթը:
Նշվում է, որ ճեպազրույցին առաջին անգամ ներկա են եղել կուբացի լրագրողներ, հաղորդում է ABC news-ը:
«ԱՄՆ-ի նախագահը հույս ունի, որ շուտով հնարավորություն կունենա Կուբա այցելել, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Հավանա»,-ասել է Էռնսթը և հավելել, որ Օբաման նախկինի պես հույս ունի ընդլայնել Կուբայի հետ շփումների շրջանակը.խոսքը, առաջին հերթին, վերաբերում է Կուբայում ԱՄՆ դեսպանության բացմանը: