211652_close_icon
views-count2564 դիտում article-date 15:35 10-03-2017

Արնոլդ Շվարցնեգերը հայտնել է սենատոր ընտրվելու ցանկության մասին

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Արնոլդ Շվարցնեգերը կարող է իր թեկնածությունն առաջադրել Սենատի ընտրություններում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Շվարցնեգերի պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Քեթչելլին։ «Մենք մեզ ենք թողնում գործողություննեի բոլոր տարբերակները»,-ասել է նա։ Վերջինիս խոսքով՝ ներկա պահին Շվարցնեգերը ձգտում է պարտադրել Վաշինգտոնին փոխել բարեփոխումների վերաբերյալ նրա որդեգրած դիրքորոշումը և պատրաստ է օգտագործել դրա համար տարբեր տեսակի մեթոդներ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա քննադատել էր Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանը՝ առաջարկելով «փոխանակվել աշխատանքներով»։ Նախագահ Թրամփը պատասխան քննադատության էր ենթարկել Շվարցնեգերին՝ ասելով, որ նրա մասնակցությամբ ռեալիթի-շոուիներից մեկի վարկանիշն ընկել է։

Նմանատիպ նյութեր