618 դիտում
10:38 22-05-2015
Գերմանական հետախուզության ղեկավարը խոստովանել է, որ կախվածություն կա ԱՄՆ-ից
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը խոստովանել է, որ ծառայությունը մի շարք սխալներ է թույլ տվել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության հետ համագործակցության շրջանակներում, հաղորդում է Associated Presse-ը:
Սխալներից մեկը Շինդլերը նշել է ամերիկյան հատուկ ծառայություններից կախվածության հանգամանքը: Բունդեսթագում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ մի քանի տարի շարունակ գերմանական հետախուզությունը ինչպես հարկն է, չի ստուգել հսկողության տակ պահվող ցուցակները, որը ներկայացնում էր ԿՀՎ-ն:
Նրա խոսքով՝ գերմանական հետախուզության մի քանի աշխատակիցներ դեռ 2005 թվականից են իմացել ամերիկյան հատուկ ծառայությունների կասկածելի նպատակների մասին, սակայն իրեն իրազեկել են միայն 2015 թվականի մարտին՝ ներկայիս պաշտոնը զբաղեցնելուց 3 տարի անց:
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
15:43 13-10-2014
Ադոլֆ Հիտլերը խիստ կախվածություն է ունեցել թմրանյութերից. ԱՄՆ հետախուզություն
1202 դիտում
19:14 19-03-2015
Պաղեստինում թութակները կախվածություն ունեն սուրճից
Այս բաժնից
730 դիտում
17:54 18-01-2025
Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
523 դիտում
17:41 18-01-2025
«Հեզբոլա»-ն Գազայի հրադադարը հաղթանակ է որակում
583 դիտում
16:43 18-01-2025
Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը