Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլի հաղթող երկրները
Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը: Քվեարկության արդյունքներով մրցույթի 16 մասնակից երկրներից եզրափակիչ փուլ անցան Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան և Իսրայելը:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա վաղը՝ մայիսի 23-ին: Ելույթ են ունենալու Մեծ հնգյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող երկիր:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին առաջին կիսաեզրափակիչ փուլն անցել են Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Face the Shadow» երգով, Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի և Բելգիայի ներկայացուցիչները: