211652_close_icon
views-count1146 դիտում article-date 18:23 21-05-2015

Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակարտները շատ են և ցանկացա գալ, ծանոթնալ ձեզ հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»: Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, ուսուցիչներին՝ դաստիարակության, տված գիտելիքների համար և կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ խորհուրդ տվել լինել համառ, նպատակասլաց, երբեք չհիասթափվել, մշտապես հետևել առողջությանը և իրենցից ընդհանուրին նվիրել լուսավոր մի մասնիկ: Վերջին Զանգի միջոցառումից հետո Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատության գորգագործության, վարսահարդարության, կարուձևի, խոհարարության, կոշկակարության և մատնահարդարության դասասենյակներում, ծանոթացել աշակերտների ձեռագործ աշխատանքներին: Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակն է Հայաստանի Հանրապետությունում և իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով: Կրթահամալիրի 12-րդ դասարանն ավարտած աշակերտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական որակավորման վկայական:

Նմանատիպ նյութեր