Չինացին միաժամանակ հանդիպել է 17 աղջկա հետ
Չինաստանում ձերբակալվել է Յուան անունով մի տղամարդ, որը միաժամանակ հանդիպել է 17 աղջկա հետ: Դա բացահայտվել է այն ժամանակ, երբ տղամարդը ավտովթարի է ենթարկվել, եւ նրա բոլոր սիրեցյալներն այցելել են հիվանդանոց` նրան տեսնելու:
Պարզվել է` աղջիկներից յուրաքանչյուրը մտածել է, թե ինքն է չինացու միակ ընտրյալը, սակայն նրանցից մի քանիսի հետ Յուանը միաժամանակ հանդիպել է մի քանի տարի, իսկ մեկից նաեւ երեխա ունի:
Աղջիկները հանգստացել են այն ժամանակ, երբ Յուանին ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել` խուլիգանության համար: Ինչ պատիժ է սպասվում չինացուն, դեռեւս պարզ չէ: