Հարավկորեացի ուսուցիչը աշակերտների աչքի առաջ գերմանամուկ է կերել
Հարավային Կորեայում ինտերնետ-դպրոցի ուսուցիչն 7 աշակերտի աչքի առաջ գերմանամուկ է սատկացրել և կերել, որպեսզի բացատրի կյանքի արժեքի մասին:
44-ամյա տղամարդը պատմել է, թե նման քայլի է գնացել, երբ իմացել է, որ որոշ երեխաները ծաղրում են կենդանիների:
Աշակերտների ծնողները, որոնք ներկա են եղել դասին, ոստիկանություն են դիմել: Նրա դեմ գործ է հարուցվել երեխաներին դաժան վերաբերվելու մեղադրանքով: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպառնում նրան: