1981 դիտում
14:48 21-05-2015
Եվրամիությունը տապալեց «Արևելյան գործընկերություն»-ը. The Guardian
The Guardian պարբերականը գրում է. ««Արևելյան գործընկերության» գագաթաժողովը Ռիգայում, ամենայն հավանականությամբ ընդգծում է Եվրամիության ծրագրի ձախողումը, որի շրջանակներում փորձում էր խորհրդային նախկին պետություններից վեցին հետ քաշել Մոսկվայի ազդեցությունից և գցել Բրյուսելի գիրկը:
«Արևելյան գործընկերություն»-ը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական և տնտեսական ասոցացումը Եվրամիությանը: ԵՄ-ը ստեղծել է «Արևելյան գործընկերությունը նպատակով, որ այն կկարողանա խոչընդոտել նախկին ԽՍՀՄ երկրների վրա Ռուսաստանի ազդեցությանը՝ միևնույն ժամանակ ծրագրի մասնակիցներին տալով ԵՄ-ին անդամագրվելու չափազանց մշուշոտ հեռանկարներ»:
Թերթը նկատում է, որ Ուկրաինայի հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը վերջնականապես խառնեց ԵՄ-ի ծրագրերը: Բացի այդ, Հայաստանը և Բելառուսը մտան Եվրասիական տնտեսական միության կազմ, որը մրցակից է համարվում ԵՄ-ին:
Թերթը շարունակում է. «Ադրբեջանը, որի էներգառեսուրսները անհրաժեշտ են Եվրոպային, կորցրել է հետաքրքրությունը ծրագրի հանդեպ, իսկ Ալիևը չի մասնակցի գագաթաժողովին: ԵՄ-ի անդամները չեն կարողանում մշակել միասնական գիծ, թե ինչ է անհրաժեշտ. ավելի՞ ակտիվացնել «Արևելյան գործընկերություն»-ը առաջ տանելը, թե՞ նվազեցնել հավակնությունները»:
«Եվրամիությունը երբեք թույլ չի տա երրորդ կողմին քաղաքականության թելադրել այլ պետություններին: Սակայն ապագայում մենք ավելի զգույշ կլինենք Ռուսաստանի հետ: Հնարավոր է, որ մի քիչ անփույթ ենք եղել. չի եղել կարծիքների և հայացքների բավականաչափ տարածում»,-մեջբերում է պարբերականը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը և հավելում, որ միևնույն ժամանակ Ուկրաինան և Վրաստանը այն երկրներն են, որոնք ավելի շատ են ձգտում եվրոպական արժեքներին, իսկ ԵՄ-ը չի ցանկանում ոչ մի խոստում տալ եվրաինտեգրման և կառույցին հավանական անդամակցության վերաբերյալ և նույնիսկ Ուկրաինայի և Վրաստանի միջև վիզայի ազատականացման հարցը, ամենայն հավանականությամբ չի լուծվի ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4219 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1234 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար