1124 դիտում
13:00 21-05-2015
Յուրի Խաչատուրովը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները
Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին:
Նիստերն անցկացվեցին Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն և ԿՖՈՌ գործողություններին, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով: Նիստերի ընթացքում քննարկումներ ծավալվեցին Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգային իրավիճակի, կոալիցիոն զորքերի գործողությունների ընթացքի և հարատև կայունության հաստատման հեռանկարների վերաբերյալ:
Գլխավոր շտաբերի պետերը կարծիքներ փոխանակեցին նաև միջազգային խաղաղության և անվտանգության ջանքերում համատեղ ուսումնավարժանքների արդյունավետության բարձրացմանը միտված՝ ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կյանքի կոչման մտահղացման շուրջ:
Նույն օրը Յուրի Խաչատուրովը հանդիպում ունեցավ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ: Հանդիպման նպատակն էր կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգութան և միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցերի շուրջ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները: Իր հերթին, գեներալ Բրադշոուն երախտիքի խոսքեր արտահայտեց Աֆղանստանում և Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելությունների Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարունակական մասնակցության համար:
Նմանատիպ նյութեր
4339 դիտում
18:43 18-05-2016
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Բրյուսելում է` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
822 դիտում
19:01 14-11-2020
ԱՀ նախագահը Քերոլայն Քոքսին ներկայացրել է արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները
1728 դիտում
12:06 18-03-2022
Դեսպան Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության