Ավստրալական քաղաքը լցվել է մեծ քանակության սարդերով. տեսանյութ
Ավստրալիայի Գոուլբերն քաղաքում միլիոնավոր սարդեր են հայտնվել: Բնակիչները սկզբում կարծել են, թե դա վատ երազ է: Ոմանք անգամ մտածել են, թե քաղաքում սարսափ-ֆիլմ է նկարահանվում: Սարդերի հետ երկնքից թափվել է նաեւ նրանց սարդոստայնը:
Կենսաբանների խոսքով` նման երեւույթը պայմանավորված է սարդերի միգրացիայով: Նրանք փոխում են բնակության վայրը` քամու միջոցով «թռչելով» սարդոստայնի վրա: Երեւույթը կոչվում է «Հրեշտակի վարսեր», քանի որ մեծ քանակության սարդոստայնը հեքիաթային վարսերի փնջեր է հիշեցնում: