Կամչատկայի հրաբուխներից 2-ը մեծ քանակության մոխիր են արտանետել
Կամչատկայում գտնվող հրաբուխներից 2-ը՝ Շիվելուչը եւ Կլյուչեվսկոյը, արտանետել են համապատասխանաբար 6 եւ 6,5 կմ բարձրությամբ մոխրաշերտ:
Մոխրի տարածման ուղղությամբ բնակավայրեր չկան: Զբոսաշրջիկների խմբեր նույնպես չեն նկատվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Շիվելուչ, Կյուչեվսկոյ, Կարիմսկի, Բեզիմյաննի եւ Ժուպանովսկի հրաբուխների շրջանում ավիաթռիչքներ կատարելը վտանգավոր է: