Եվրամիության և Ադրբեջանի միջև կարող է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրվել
Եվրամիության և Ադրբեջանի միջև կարող է ստորագրվել ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, հաղորդում է haqqin.az պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:
Վերջինս ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին է հանձնել համաձայնագրի նախագիծը:
Հանդիպումը կայացել է Ռիգայում՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Նախագիծը ներկայացվել է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: