Շփման գծում դիտարկում կանցկացվի
Մայիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի համաձայն անցկացվելու է դիտարկում՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հաղորդում է Trend-ը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը:
Ադրբեջանական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սայմոն Թիլլերը և Պետեր Սվեդբերգը: