Շփման գծում դիտարկում կանցկացվի
Փետրվարի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
Հայկական կողմից դիտարկմանը կմանակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը:
Հակառակ կողմից դիտարկումը Խոջավանդի շրջանում՝ Կուրապատկինո բնակավայրից ոչ հեռու, կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը, տեղեկացնում է Apa գործակալությունը: