Շփման գծում դիտարկում կանցկացվի
Նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ-ն հերթական մոնիթորինգը կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական apa գործակալությունը, դիտարկումն անցկացվելու է Թերթերի շրջանի Սեյսուլան գյուղի երկայնքով:
Հայկական կողմից այն կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվհենի Շարովը:
Հակառակ կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Սայմոն Տիլլերը: