211652_close_icon

Վաղը շփման գծում դիտարկում կանցկացվի

views-count2002 դիտում article-date 11:28 16-06-2015
Հունիսի 17-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում կանցկացնեն հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Այդ մասին հաղորդում է apa գործակալությունը: Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Սայմոն Թելլերը և և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ-լեյտենանտ Ալեքսանդր Նեպոկրիտիխը: Հակառակ կողմից Ադրբեջանի Գյոկչելի լեռնանցքում դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Թունջայ Սևիմը:

Նմանատիպ նյութեր