Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ փակել «Նաիրիտի» աշխատավարձերի պարտքը
«Մենք կանենք ամեն բան, որպեսզի տեղավորվենք ժամկետի մեջ և մինչև տարեվերջ փակենք «Նաիրիտի» աշխատավարձերի պարտքը»,- պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հավելեց, որ հարցին լուծում տալու համար Կառավարությունն այս պահին աշխատում է նաև Համաշխարհային բանկի հետ, և արդեն հաջորդ ամսվա առաջին հատվածում կոնկրետ առաջարկներ կլինեն։