«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին օրերս խոստացել են վճարել աշխատավարձերի պարտքը և որ այդ փաստը հաստատել է «Նաիրիտի» խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Այժմ աշխատավարձերի գծով պարտքը հասել է 15 մլն դոլարի»,-նշում է թերթը և հավելում, որ իր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, «Նաիրիտի» աշխատակիցների պարտքը որոշել են վճարել այն բանից հետո, երբ խնդրին միջամտել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: