«Ռեալը» Ռոնալդուի հեռանալու մասին կհայտարարի հուլիսի 10-ին
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծ հավանականությամբ կտեղափոխվի «Յուվենտուս»:
Սպասվում է, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 33-ամյա պորտուգալացու հեռանալու մասին կհայտարարի երեքշաբթի, «Ռեալի» տնօրենների խորհրդի նիստի ժամանակ:
Ընդ որում, Ռոնալդուն հրապարակավ պետք է հայտարարի, որ ակումբից հեռանալու գաղափարը պատկանում է իրեն: Հակառակ դեպքում նրա տրանսֆերի արժեքը չի նվազեցվի մինչև 100 մլն եվրո: