1083 դիտում
17:58 20-05-2015
Իտալական ընկերությունը կնախագծի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ տրանշը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հանդիպեց Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ադմինիստրատոր, իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:
Համաձայն 2015 թվականի մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում ընկերությունը, որը ընտրվել է Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում, պետք է իրականացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Լանջիկ-Գյումրի) շինարարության վերահսկողությունը և Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան-Ագարակ) տեխնիկական ուսումնասիրությունն ու նախագծումը:
Հանդիպման ընթացքում Արթուր Առաքելյանը ողջունեց իտալացի գործընկերներին և շնորհավորեց պայմանագրի կնքման կապակցությամբ: Նա նշեց, որ կարևորում է եվրոպական փորձի ներդրումը ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության վերահսկման ու ճանապարհային ակտիվների կառավարման հարցերում: Նա ընդգծեց, որ նախարարությունը խիստ կարևորում է իրականացվող շինարարության որակը, ինչի նկատմամբ պետք է լինի անընդմեջ հսկողություն և ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ճշգրիտ ու ժամանակին կատարում:
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
16:02 26-10-2022
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը». ԵԱԶԲ
9137 դիտում
15:45 13-07-2017
«Հյուսիս-հարավ». չինական ընկերությունը վերացնում է թերությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1213 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1510 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1615 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ