Արևմուտքը չափազանց շատ է պահանջում Իրանից. Հասան Ռուհանի
Իրանը կարող է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ տրածաշրջանում անվտանգությունը պաշտպանելու համար, Թավրիզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Խոսելով միջուկային խնդրից՝ Իրանի նախագահը նշել է, որ իր ադմինիստրացիան մտադիր է շարունակել խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները միջազգային «վեցյակի» հետ, որպեսզի ստորագրվի համապարփակ համաձայնագիրը, սակայն ընդգծել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե հակառակ կողմը զսպի իր չափազանց շատ պահանջները:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: