Առանց Իրանի տարածաշրջանում խաղաղություն երբեք չի լինի. Հասան Ռուհանի
Առանց Իրանի մասնակցության տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն երբեք չի լինի, և դա՝ մեր շահիդների (նահատակ) և վետերանների շնորհիվ: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանում Նահատակների օրվա կապակցությամբ նրանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:
Իրանի նախագահն իր երկիրն անվանեց ամենահզոր պետությունը տարածաշրջանում:
«Ժամանակին մեր թշնամին կարծում էր, թե Իրանը թույլ պետություն է և հնարավոր է նրան մեկ հարվածով ոչնչացնել: Սակայն այսօր բոլորին պարզ է, որ Իրանը ամենահզորն է տարածաշրջանում»,-ասել է Ռուհանին: