211652_close_icon

Քննարկվել են ղազախական շուկայում Հայաստան-Ղազախստան համագործակցության հեռանկարները

views-count466 դիտում article-date 16:12 20-05-2015
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ընդունել է Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների միջև առևտրատնտեսական կապերն ընդլայնելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Քաղաքաշինության նախարարությունում հյուրընկալված Ղազախական պատվիրակության անդամները, լինելով շինարարական ոլորտի պատասխանատուներ, ներկայացրել են իրենց աշխատանքային փորձը, շուկայում գրաված դիրքը: Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ էր և միտված հետագա փոխգործակցությանը: Նա նաև նշել է, որ Հայաստանում պարբերաբար կազմակերպվում են Էքպո ցուցահանդեսներ, որոնք կարևոր հարթակ են նոր գործընկերներ ներգրավելու, փոխհամագործակցության առումով՝ հրավիրելով նրանց մասնակցել Հայաստանում կազմակերպվող շին-էքսպո ցուցահանդեսներին: Ավելացնենք, որ երկու երկրների միջև դեռևս 2013 թվականին է կնքվել համաձայնագիր, ընդ որում, նաև՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր