211652_close_icon

Բակո Սահակյանը և Սարսելի քաղաքապետը համագործակցության պայմանագիր են ստորագրել

views-count709 դիտում article-date 13:50 20-05-2015
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Սարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարեւոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման եւ ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:

Նմանատիպ նյութեր