211652_close_icon

«Շիրակ»-ն ու «Կրասնոդար»-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

views-count854 դիտում article-date 23:44 23-06-2014
Հունիսի 22-ին «Շիրակ» և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբների միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, հայտնում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը: Համագործակցության շրջանակներում կիրականացվեն տարբեր մակարդակի փորձի փոխանակումներ, կանցկացվեն ընկերական հանդիպումներ հիմնական և պատանեկան թիմերի միջև: Համագործակցությունը նեխատեում է նաև մի շարք այլ կետեր: Այս համագործակցության վառ ապացույց է «Կրասնոդար»-ի ակադեմիայի երկու երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխվելը «Շիրակ»: Անդրեյ Գամալյանը և Վսեվոլոդ Երմակովը հանդես կգան հայկական ակումբում վարձավճարով: Նաև ընթացքի մեջ է «Շիրակ»-ի պատանի ֆուտբոլիստի տեղափոխվելը «Կրասնոդար»: Տվյալ համագործակցությունը իրականացվում է Football Friends գործակալության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր