3512 դիտում
17:41 26-10-2018
«TotoGaming» ընկերությունն ու Վանաձորի «Լոռին» համագործակցության մեկ տարվա պայմանագիր են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://totogaming.am/]«TotoGaming» [/url]ընկերությունն ու Վանաձորի «Լոռին» համագործակցության մեկ տարվա պայմանագիր են ստորագրել: Կողմերի ներկայացուցիչներն այսօր տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացրել են համագործակցության մանրամասները:
-Պայմանագիրը նախատեսում է ամբողջական համագործակցություն, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում: Այսինքն ոչ միայն սահմանափակվելու ենք թիմի մարզաշապիկի վրա մեր նոր տիտղոսային հովանավորի տարբերանշանը տեղադրելով, այլ նաև օգտագործելով սոցցանցերի ռեսուրսը: Բաներներ են տեղադրվելու Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Շուտով պատրաստ կլինի նաև Վանաձորի Քաղաքային մարզադաշտը, որտեղ նույնպես համաձայն պայմանագրի կետերի կտեղադրվեն բաներներ:
Ինչպես գիտեք [url=https://totogaming.am/]«TotoGaming»[/url] ընկերությունն ունի իր լրատվական ռեսուրսը`[url=http://www.totoexpert.am/] TotoExpert [/url]-ը, որտեղ նույնպես համագործակցությունն ընդլայնվելու է: « TotoGaming » ընկերությունը մեր երկրորդ հովանավորն է «Jose»-ից հետո, սակայն մեր նոր հավանավորի հետ ավելի լայն շրջանակներում ենք համագործակցելու: Հուսով ենք` այն կստացվի,- նշել է «Լոռիի» ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը:
[url=https://totogaming.am/]«TotoGaming»[/url] ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Մարկոսյանը հավելեց, որ ֆուտզալի «Լոռի» թիմի մարզաշապիկին նույնպես տեղադրվելու է ընկերության տարբերանշանը:
-Այսքանով ևս չենք սահմանափակվելու: Կլինեն տարատեսակ միջացառումներ թե երկրպագուների, թե վանաձորցիների ակտիվ հանգիստն ապահովելու համար: Սոցիալական հարթակներում կունենանք համատեղ ակցիաներ: Հուսով եմ` բոլորը գոհ կմնան համագործակցությունից: Չենք բացառում նաև, որ կշարունակենք համագործակցությունը նաև մեկ տարի անց,- հավելեց Ռոբերտ Մարկոսյանը:
Շատ կարևոր է, որ ֆուտբոլը, սպորտը մարզերում ևս զարգանա: Կողմերը խոստացան, որ դրա համար կանեն կոնկրետ քայլեր համագործակցության շրջանակներում:
-Մեր երկրպագուներն արդեն հայտնի են ու մշտապես մեր թիմի կողքին են: Բավականին պահանջարկ ունի «Լոռիի» մարզաշապիկները ու ատրիբուտիկան: Պաշտոնական կայքը գործարկելուց հետո, պատրաստվում ենք գործարկել նաև պաշտոնական ֆան-շոփը, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել մարզահագուստի այլ տարբերակներ, ինչպես նաև մեր ու մեր գործընկերների տարբերանշաններով ատրիբուտիկա: Կփորձենք քաղաքի երիտասարդությանն ակտիվացնել [url=https://totogaming.am/]«TotoGaming» [/url]ընկերության հետ համատեղ: Մեր համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆուտբոլային հանդիպումներով: Մեր երկրպագուները նաև թիմին աջակցելու համար ներկա են գտնվում նաև արտագնա խաղերին Համագործակցությունը կփորձենք պտտել մեզ հետ,- խոստացավ Սպարտակ Պետրոսյանը:
[url=https://totogaming.am/]«TotoGaming» [/url]ընկերության և «Լոռիի» համատեղ[url=https://www.youtube.com/watch?v=nd1PaszQ9N4] ասուլիսն ամբողջությամբ[/url]:
Ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ նաև [url=https://totogaming.am/]«TotoGaming»[/url] ընկերության տարբերանշանով «Լոռիի» նոր մարզաշապիկի շնորհանդեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3387 դիտում
21:40 10-01-2019
Վանաձորի «Լոռին» ներկայացրեց Արթուր Պետրոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3503 դիտում
18:25 31-01-2018
Ջրամատակարարման պայմանագիր. գործընթացը շարունակվում է, «Լոռին» հասավ Հոբարձի
Այս բաժնից
775 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1117 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1621 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում