211652_close_icon
views-count787 դիտում article-date 16:17 20-05-2015

Իրար քաշքշելու և հարվածներ հասցնելու համար հայտնվել են ոստիկանությունում

Մայիսի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, իրար քաշքշելու, ձեռքերով հարվածներ հասցնելու և վնասվածքներ պատճառելու համար, բաժին են ներկայացրել 1960 թ. ծնված Գևորգ Կ.-ին և 1964 թ. ծնված Վարդան Ն.-ին: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր