Ավստրալիայում շունն ամուսնացել է 1.6 հազար դոլարանոց զգեստով
Ավստրալիայում Pug Rescue and Adoption Victoria կենդանիների օգնության բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ամուսնացել են Մոպս ցեղատեսակի երկու շներ: Նրանց հարսանիքը կազմակերպվել է անհրաժեշտ բոլոր միջոցառումներով, որոնց ներկա են գտնվել 60 շներ եւ 350 հյուրեր:
Արարողությունը տեղի է ունեցել ծաղիկներով զարդարված շքեղ սրահում: Ի դեպ, «հարսնացուի» զգեստն արժեցել է 1,6 հազար դոլար:
Հարսանյաց արարողության ընթացքում նվիրաբերված գումարն ուղղվել է կազմակերպության խնամքի տակ գտնվող մոպսերի կարիքներին: