211652_close_icon

ԱՄՆ-ում «թաթերով» ձուկ է հայտնաբերվել

views-count1836 դիտում article-date 17:13 20-05-2015
ԱՄՆ Կոլորադո նահանգի լճերից մեկի ափին հայտնաբերվել է տարօրինակ կենդանու մարմին, որը նման է թաթեր ունեցող ձկան: Համացանցի օգտատերերը գլուխ են կոտրում այն հարցի շուրջ, թե ինչ կենդանի է դա: Որոշ մասնագետների կարծիքով` այն մուտացիայի ենթարկված ձկնատեսակ է, եւ ամենայն հավանականությամբ, դրա պատճառ է հանդիսացել խիստ աղտոտված լիճը: Որոշ մասնագետների խոսքով էլ` հայտնաբերվածը նման է Ակսոլոտլի, որին այլ կերպ անվանում են «մեքսիկական քայլող ձուկ»: Դրանց հաճախ պահում են որպես էկզոտիկ կենդանատեակ:

Նմանատիպ նյութեր