ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 50 սիգ տեսակի ձուկ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության -ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ նոյեմբերի 27-ի թիվ 361 Ա հրամանի շրջանակներում ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 8-ին Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա եւ քաղաքային շուկաներում իրականացվող ստուգայցերի արդյունքում արձանագրվել են ապօրինի որսված սիգ ձկան վաճառքի դեպքեր, մասնավորապես, Գավառ-Սեւան տանող ճանապարհին հայտնաբերվել եւ առգրավվել է 21հատ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի շուկայում` 12 հատ, Սեւան համայնքի տարածքում` 17 հատ սիգ տեսակի ձուկ` ընդհանուր առմամբ 50 հատ, որոնք սահմանված կարգով հանձնվել են Երեւանի թույլ տեսողություն ունեցող երեխաների հատուկ դպրոցին:
Տեսչական աշխատանքները շարունակվում են: