Գերմանական դատախազությունը կարճել է Մարկո Ռոյսին վնասվածք հասցրած ֆուտբոլիստի դեմ հարուցված գործը
Գերմանական դատախազությունը կարճել է Դրեզդենի «Դինամոյի» ֆուտբոլիստ Դենիս Էրդմանի դեմ հարուցված գործը:
Նշենք, որ 2014թ. մարտին, Գերմանիայի Գավաթի համար խաղում Էրդմանը հարվածել էր Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ոտքին և վնասվածք հասցրել: Գերմանական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, քանի որ այդ հարվածը որակել էր միտումնավոր, որը նպատակ է ունեցել մրցակցի առողջությանը վնաս հասցնել:
Ոստիկանության պատրաստած զեկույցում նշված է, որ կանոնների խախտումը չի կրել մարզական բնույթ և կատարվել է Ռոյսին շարքից հանելու և մրցաշարից դուրս թողնելու նպատակով:
Սակայն այժմ դատախազությունը գործը կարճել է, քանի որ Մարկո Ռոյսը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել Էրդմանի դեմ: