211652_close_icon
views-count1230 դիտում article-date 21:36 19-05-2015

Հրդեհ բնակարանի խոհանոցում

Մայիսի 19-ին, ժամը 16.56-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան խոհանոցում (5 քմ) այրվում է գույքը և կենցաղային իրեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել՝ 17.35-ին:

Նմանատիպ նյութեր