211652_close_icon
views-count498 դիտում article-date 18:45 19-05-2015

ՄԱԿ-ի հետ գործընկերությունը կընդլայնվի նոր ծրագրերով

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Ողջունելով հյուրին` Կարինե Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում: Ընդգծելով հիմնադրամի` կրթության մատչելիությանն ուղղված ծրագրերի կարևորությունը, Կարինե Հարությունյանն առաջարկել է համապատասխան ծրագրեր իրականացնել նաև դպրոցներում` կրթության որակի հետ կապված: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը: Այս համատեքստում Մանյա Հենրիյեթ Ահրենսը բարձրացրել է դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցը` ընդգծելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը "Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման" ծրագրի շրջանակներում իրականացրել է դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատում: Նա կարևորել է նաև դպրոցների շինարարության ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար թեքահարթակների անհրաժեշտության, ինչպես նաև դպրոցների էներգախնայողության հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր