Բրյուս Դիքինսոնն ապաքինվել է քաղցկեղից
Բժիշկները հայտնել են «Iron Maiden» ռոք-խմբի առաջատար Բրյուս Դիքինսոնի՝ քաղցկեղից բուժվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, լեզվի քաղցկեղային ուռուցքի գոյությունը Դիքինսոնի մոտ հայտնաբերվել էր անցած տարվա վերջին: Յոթ շաբաթ տևած քիմիա - և ռադիոթերապիայի կուրսն անցնելուց հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ 56-ամյա Դիքինսոնի օրգանիզմը մաքրվել է քաղցկեղից: