Պակիստանում Ինդոնեզիայի դեսպանը ավիավթարից 11 օր անց մահացել է
Պակիստանում Ինդոնեզիայի դեսպանը ռազմական ուղղաթիռի կործանումից 11 օր անց մահացել է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ Պակիստանում օտարերկրյա դիվանագետների տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 8-ին։ Զոհվել էին Նորվեգիայի ու Ֆիլիպինների դեսպանները, Մալայզիայի և Ինդոնեզիայի դեսպանների կանայք, ինչպես նաև անձնակազմի 3 անդամ: