Իրանում գրանցված ավիավթարից 9 մարդ է փրկվել. տեսանյութ
Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռից փրկվել է 9 մարդ։ Այս մասին հայտնում է իրանական «IRNA» գործակալությունը։
Ըստ քաղավիացիայի աղբյուրի խոսքերի՝ ավիավթարի զոհ են դարձել 48 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Փրկվածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Թեհրան քաղաքի օդանավակայանի շրջանում։ Փորձագետները վթարի պատճառներից մեկը շարժիչի անսարքությունն էր։