211652_close_icon
views-count1344 դիտում article-date 14:45 19-05-2015

Շիրակցի Արսենն օգնության կարիք ունի. տեսանյութ

Արսեն Գագիկի Պողոսյանը ծնվել է 1995 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Մեկ տարի առաջ քախցքեղից մահանում է նրա հայրը՝ Գագիկ Պողոսյանը: 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Արսենը վատ է զգում, հունվարին դիմում է բժշկական հետազոտության և պարզվում է, որ տառապում է քախցքեղով: 2015 թվականի փետրվարի 10-ին Արսենին վիրահատում են Բելգորոդ քաղաքում և ապրիլին վերադառնում հայրենիք: Սակայն վիճակը լավանալու փոխարեն ավելի է վատանում՝ տղան կորցնում է խոսելու, քայլելու, շարժվելու ունակությունները, այժմ գտնվում է ծանր և անկողնային վիճակում: Գյումրիում բժիշկ Անդրանիկ Հովհաննիսյանն ուսումնասիրելուց հետո հիվանդին ուղարկում է Երևան՝ ավելի մանրամասն հետազոտության համար, որտեղ էլ արդյունքներն ուսումնասիրելուց հետո, հիվանդին խորհուրդ են տալիս անհապաղ մեկնել Սանկտ Պետերբուրգ և այնտեղ իրականացնել վիրահատությունը: Ծնողները պարզել են, որ վիրահատության համար անհրաժեշտ է 10 000 դոլար, որն իրենք չունեն, ուստի և դիմում են հանրության օգնությանը: ՅՈՒՆԻԲԱՆԿում Արսենի մոր՝ Նազելի Պողոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 24100323688200/ՀՀ դրամ/, 24100323688201/ԱՄՆ դոլար/, 24125003504500/ՌԴ ռուբլի/, 24100323688202/Եվրո/, SWIFT:UNIJAM 22: Արսենի ծնողների հեռախոսահամարն է՝ +37498 113 065: «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր