Մակեդոնիայի վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Մակեդոնիայի իշխանությունները մայրաքաղաք Սկոպյեի փողոցներ են դուրս բերել հազարավոր կողմնակիցների: Այս կերպ Նիկոլ Գրուևսկու կառավարությունը որոշել է պատասխանել ընդդիմությանը, որը պահանջում է նախարարների կաբինետի անհապաղ հրաժարականը:
Վարչապետն անձամբ մասնակցել է ակցիային` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ ընդդիմությանը մեղադրել է հասարակությանը մոլորեցնելու մեջ: