Կլոպը չի պատրաստվում հրաժարական տալ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 13-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նշենք, որ 13 տուրից հետո «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը:
«Պարտության ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա եմ վերցնում: Իմ պարտականությունը թիմի հետ աշխատելն է: Դեռևս ոչ ոք ինձ պաշտոնանկ չի արել, և ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Կհեռանամ, երբ ակումբի ղեկավարությունը կասի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Kicker-ը: