211652_close_icon
views-count8346 դիտում article-date 15:09 12-01-2018

Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ, քանի որ դրա մասին ասել էի ընկերական զրույցի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Հիասթափեցնեմ բոլորին` ոչ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Դա եղել է ընկերական զրույցի ժամանակ: Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել: Հիմա ես ունեմ հստակ ծրագրեր ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Ովքեր կասկածում են, որ իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, կխնդրեի շատ ուշադիր ուսումնասիրել ինձ: Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան: Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն: Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածու՞. այո, ինձ, նշել է Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի առաջնության 1-ին լիգայի «Լոռի» - «Էրեբունի» պայմանավորված լինելու վերաբերյալ աղմկահարույց թեմային: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հայտնել է իրավապահ մարմիններին, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ֆուտբոլի առաջնության Վանաձոր- Էրեբունի ՖԱ հանդիպումը։ Այն ավարտվել է 5։0 հաշվով։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է նաև, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Այդ ամենից հետո առաջացել են կասկածներ, որ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով չի բացառվում, որ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ անգամ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 201 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) հատկանիշներով։ Ավելիուշ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված խնդրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել. «Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը: Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով»: Ասուլիսի այլ մանրամասները` տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր