Բաքվում բազմաբնակարանային շենք է այրվում. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութեր, լուսանկարներ
Բաքվի Ազալդիգ պողոտայի բազմաբնակարանային շենքերից մեկում այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել:
Minval.az-ի փոխանցմամբ՝ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Հրդեհը փորձում են մարել մի քանի տասնյակ հրշեջ մեքենաներ: Տուժածներից շատերը ստացել են խորը այրվածքներ: Կան նաև թունավորվածներ:
Հրդեհի ժամանակ շենքի 8-րդ հարկից տղամարդ է ցած նետվել: Հաղորդվում է առնվազն 4 զոհի և 14 վիրավորների մասին: