Բրիտանացի ձկնորսները ծովային հրեշ են որսացել
Մեծ Բրիտանիայի Պլիմուտ քաղաքում ձկնորսները որսացել են մի ծովային հրեշի, որը հնագույն կենդանիների հետ իրականում կապ չունի:
Մեծ չափերի հասնող որսը «Ուգոր» տեսակի ծովաձուկ է, որի երկարությունը 6 մետր է, իսկ քաշը՝ 72 կգ:
Ձկնորսները գերազանցել են իրենց գործընկերների ռեկորդը: 1995 թ. նրանք որսացել էին 59 կիլոգրամանոց ծովային հրեշ:


