Սեսկ Ֆաբրեգասի «կատակները» տխուր վերջաբան ունեցան. Տեսանյութ
Անգլիայի առաջնության նախավերջին տուրում արդեն չեմպիոն դարձած Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին»:
Հանդիպման ամենաուշագրավ պահերից մեկը տեղի ունեցավ 29-րդ րոպեին, երբ «Չելսիի» կիսապաշտպան Ֆաբրեգասի դիպուկ հարվածից հետո գնդակը կպավ մրցակցի խաղացողներից՝ Ֆլետչերի գլխին: Քանի որ այդ պահին խաղը վաղուց դադարեցված էր, Ֆաբրեգասի քայլը համարվեց ոչ մարզական և մրցավարը նրան անմիջապես հեռացրեց խաղադաշտից՝ «Չելսիին» թողնելով 10 հոգով:
Եվ թեպետ Ֆաբրեգասը խաղից հետո նշել էր, որ միտումնավոր չէ հարվածել մրցակցի գլխին, սակայն ուշագրավ է, որ այդ օրը միայն Ֆլետչերը չէր «տուժել» Ֆաբրեգասի գործողություններից: Խաղից առաջ՝ հանդերձարանից դեպի խաղադաշտ տանող ճանապարհին, Ֆաբրեգասը կատակով հարվածել է նաև իր թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի ծոծրակին: Բայց այս դրվագը մրցավարի աչքից «աննկատ» էր մնացել: