211652_close_icon
views-count682 դիտում article-date 12:14 19-05-2015

Ժնևում անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Մայիսի 16-ին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսստանի, Տաջիկստանի մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանը ներկայացավ իր ազգային տաղավարով, որում զետեղված էին ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի ունեցած մեծ ներդրումը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), Ագանովի (Աղանյան), ծովակալ Հովհաննես Իսակովի, Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի, հայազգի այլ նշանավոր հերոսների մասին պատմող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ: Միջոցառմանը մասնակցող պետությունների տաղավարներում ներկայացված էին նաև համապատասխան ազգային խոհանոցների ուտեստները: Հայկական տաղավարը, ինչպես իր տեղեկատվական ներկայացվածությամբ, այնպես էլ ազգային ուտեստների զանազանությամբ, արժանացավ ներկաների մեծ հետաքրքրությանն ու գնահատանքին։

Նմանատիպ նյութեր