211652_close_icon
views-count2058 դիտում article-date 23:51 11-05-2015

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Դուբայում

Մայիսի 9-ին Դուբայի «Մադինաթ Արենա» հյուրանոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները, ԱՄԷ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր։ Որպես պատվավոր հյուրեր` միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը` Հայաստանից, հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան` Ռուսաստանից: Հյուրանոցի նախասրահում տեղադրված էին Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ավանդն արտացոլող ստենդներ, որոնցից հայկական ընդգրկում էր Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հրամանատարների և զինվորների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Միջոցառման սկզբում ելույթ ունեցան մասնակից երկրների դեսպանները՝ ազգային ներկայացնելով իրենց երկրների ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը շեշտեց, որ ապրիլը հայերի համար ցավի և հիշողության ամիս է, որին հետևում է հաղթանակների մայիսը: Համերգային ծրագրի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև հայկական «Բարեկամություն» պարային համույթը, որի անդամների կողմից կատարվեց «Քոչարի»-ն: Հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացան նաև Երևանից ժամանած Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը, ովքեր կատարեցին Միքայել Թարիվերդիևի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր